Ռուսաստանի զինված ուժերի հրետանին Հյուսիային Կովկասում, Ղրիմում, Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում մեկ ամսում անցկացրել է 150 զորավարժություն։ Այս մասին հայտնել է հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։ Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Դաշտային պայմաններում հրետանայիններն անցկացրել են ավելի քան 150 տակտիկական և տակտիկական-մասնագիտական զորավարժություններ, որոնցից 70-ի ժամանակ իրականացվել են կրակոցներ, և ավելի քան 40 տակտիկական զորավարժություն և մարզում։ Սպաներն ու սերժանտներն իրականացրել են ավելի քան 2500 խնդիր կրակոցներով, վարժությունների կեսն իրականացվել է գիշերային պայմաններում», — ասվում է հաղորդագրության մեջ։