Պետդումայի պատգամավորները եւ ԱՊՀ գործերով կոմիտեի անդամ Իլյա Դրոզդովը առաջարկել են Ռուսաստանի դատարկված գյուղեր տեղափոխել չինացիների։ Այս մասին հաղորդվել է «Լուրերի ռուսական ծառայության» եթերում։
«Ոչ ւք չի խանգարում այդ գյուղերկ վերաբնակեցնել աշխատասեր չինացիներով, հյուսիսկորեացիներով եւ ճապոնացիներով»,- ասել է Դրոզդովը։
Ըստ նրա՝ մոտ ժամանակներում անհրաժեշտ է հատուկ բաժին բացել, որը կդիտարկի նման նախագծի նպատակահարմարությունը։