տուն Լուրեր Ռուսական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Կովկասում

Ռուսական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Կովկասում

96
0

0,,18713143_304,00

Ռուսաստանի հարավում սկսվել են լայնամասշտաբ զորավարժություններ, որի սցենարն է Հյուսիսային Կովկասում իրավիճակի սրումը, հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Նշվում է, որ 58-րդ, 49-րդ համակցված բանակների կառավարումը, 4-րդ բանակի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը, Սև և Կասպից ծովերի նավատորմը, ինչպես նաև մի շարք ստորաբաժանումներ և զորամասեր բերվել են մարտական բարձր պատրաստության աստիճանի:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Կովկաս» զորավարժության անցկացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  ռազմական ղեկավարությունը կարիք ունի միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի բարդացման պայմաններում գնահատել Ռուսաստանի հարավ-արևելյան ռազմավարական ուղղությամբ երկրի ազգային շահերը պաշտպանելու հնարավորությունները: