տուն Քաղաքական Միջազգային Ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի 27 օբյեկտի ուղղությամբ

Ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի 27 օբյեկտի ուղղությամբ

138
0

uxatirՀոկտեմբերի 8- ի գիշերը ՌԴ Ռազմա-տիեզերական ուժերի ավիացիան 22 մարտական թռիչք է իրականացրել եւ հարվածներ է հասցրել  Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների 27 օբյեկտի ուղղությամբ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Սու-25 եւ Սու  34 կործանիչները գրոհել են Հոմսի նահանգում գտնվող ութ հենակետի։ Գնդակոծության արդյունքում   ամբողջությամբ ոչնչացվել են ահաբեկիչների ամրացված կառույցները»,-հայտարարել է Կոնաշենկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Սու-25 եւ Սու-34 գրոհայինները գնդակոծել են ԻՊ-ի ահաբեկիչների պատրաստությամբ զբաղվող ճամբարներ ունեցող 11 շրջան Համայի եւ Ռաքայի նահանգներում, հավելել է Կոնաշենկովը։

ՊՆ ներկայացուցչի խոսքով, գնդակոծության հետեւանքով ոչնչացվել է ահաբեկիչներ պատրաստող ենթակառուցվածքը։