տուն Քաղաքական Միջազգային Ռուսական 5 զինատեսակ, որոնցից արևմուտքը պետք է զգուշանա. The National Interest

Ռուսական 5 զինատեսակ, որոնցից արևմուտքը պետք է զգուշանա. The National Interest

113
0

1024px-Тополь-М_(РТ-2ПМ2)_во_время_репетиции_парада_4.5.2010

Ռուսաստանը զգալի միջոցներ է ներդնում ռազմավարական և մարտավարական արձագանքման միջուկային ուժերի արդիականացման նպատակով: Այս մասին գրում է The National Interest պարբերականի լրագրող, ռազմական փորձագետ Դեյվ Մաջումդարը՝ նշելով, որ ռուսական միջուկային սպառազինության 5 զինատեսակներ առանձնակի վտանգ են ներկայացնում արևմուտքի համար:

Ըստ հեղինակի՝ առավել վտանգավոր են «Բորեյ» 955 նախագծի միջուկային սուզանավերը, որոնք ռուսաստանի միջուկային զսպման հիմնական գործիքն են: Սովետական «Դելտա» և «Թայֆուն» դասի սուզանավերի արժանի այս հետևորդը զինված է մինչև 16 Ռ-30 «Բուլավա» (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SS-NX-30) բալիստիկ հրթիռներով:

Բացի դրանից, The National Interest-ը առանձնացնում է նաև վերոհիշատակյալ «Բուլավա» տիպի հրթիռները, «Յասեն» 885 թևավոր հրթիռներով զինված ռազմական սուզանավերը, մարտավարական նշանակության միջուկային մարտագլխիկների պաշարը, որը չի ենթարկվում սպառազինությունների կրճատման պայմանագրի դրույթներին, և միջմայրցամաքային բալիստիկ այն հրթիռները, որոնք կրում են ՌՍ-24 «Յարս» տիպի մարտագլխիկներ: