Ռուսական Дом-2 հեռուստաշոուի մասնակից Ալեքսանդրա Չեռնոն, ով հանդիպում է ռեալիթի շոուի մեկ այլ մասնակից՝ հայազգի Իոսիֆ Օգանեսյանի հետ, իր միկրոբլոգում գրել է, որ դեկտեմբերի 22-ին հայ-ռուսական հարսանիք կունենան:
«Հարսանիքն այդքան էլ ժամանակակից չի լինի: Ես ուզում եմ սովորական ռուս-հայկական խնջույք՝ երկու ազգերի տոն: Կներառվեն և հայկական սովորույթները, և ռուսական, եւ ամեն ինչ շատ հետաքրքիր կլինի»,–գրել է Ալեքսանդրա Չեռնոն:
Հեռուստաշոուի աստղը նաև նշել է, որ հարսանիքի ժամանակ անպայման կլինի «հարսի գնում», քանի որ առանց դրա, ըստ Չեռնոյի, հարսանիքը հարսանիք չէ: