տուն Լուրեր Ռուս զինծառայողները Հայաստանի լեռներում փորձարկում են ռադիոԷլեկտրոնային պայքարի արդի միջոցները

Ռուս զինծառայողները Հայաստանի լեռներում փորձարկում են ռադիոԷլեկտրոնային պայքարի արդի միջոցները

61
0

44651

Հայաստանի ռուսական ռազմակայանում «Ինֆաունա» արդի համալիրի ուսումնասիրման պարապմունքներ են սկսվել ռադիոԷլեկտռրոնային պայքարի ստորաբաժանում նոր ժամանած զինծառայողների հետ:

 :Ինչպես  տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներն անցկացվում են «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում՝ միավորման ռադիոԷլեկտրոնային պայքարի ծառայության պետ փոխգնդապետ Իգոր Պոպովի ղեկավարությամբ: Պարապմունքների ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն «Ինֆաունա» ռադիոԷլեկտրոնային պայքարի արդի համալիրների մարտավարական-տեխնիկական, հատուկ եւ ընթացային բնութագրերը:

«Ինֆաունա» համալիրների գործարկուները պարապմունքների ժամանակ «Նավոդչիկ» եւ «Օռլան» անօդաչու թռչող ապարատների համալիրների կիրառմամբ կսովորեն իրականացնել անօդաչուների որոնում եւ կալանում: