տուն Լուրեր Ռուս զինծառայողի սպանության գործը փոխանցվեց ԱԱԾ. armtimes.com

Ռուս զինծառայողի սպանության գործը փոխանցվեց ԱԱԾ. armtimes.com

80
0

110829

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության գործը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

Այս տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է գործով մեղադրյալ Արման Ջանջուղազյանի պաշտպան Սուզաննա Խչեյանը: «Ինձ գործը քննող ՀԿԳ քննիչն ասաց, որ գործը փոխանցել են ԱԱԾ, բայց թե որն է եղել պատճառը դեռ տեղյակ չեմ, ԱԱԾ-ից դեռ չեն հրավիրել ինձ»,- ասաց Խչեյանը:

Արման Ջանջուղազյանին կալանավորելուց հետո, նրա մասնակցությամբ դեռ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշումը չի բողոքարկվել:

Մեր տեղեկություններով, գործի վարույթը փոխանցվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործով մեղադրյալ 21-ամյա Արման Ջանջուղազյանը երկար տարիներ ապրել է արտերկրում եւ նրա վերաբերյալ ամբողջական տվյալները ստուգելու համար մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պետք է ձեռնարկվեն: Նշենք, որ Արման Ջանջուղազյանը 14 տարի ապրել է Հունաստանում եւ անցած տարի է վերադարձել Հայաստան: Մեր տեղեկություններով, Ջանջուղազյանի ծնողները Հունաստանում են:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում