ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ռուս-վրացական պատերազմը ավելի բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, քան ապրիլյան պատերազմը։
«Վրաստանի հետ հարաբերություններում արդեն բավականին դրական տեղաշարժ կա։ Ակտիվ աշխատում ենք բոլոր ուղղություններով՝ հասկանալու, թե որ ուղղությամբ կկարողանանք Վրաստանի հետ աշխատել»,- ասաց նա։
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ նա ասաց, որ դրանցում ևս դրական տեղաշարժ կա։