տուն Քաղաքական Միջազգային Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը վիրավորել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը վիրավորել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

115
0

49927_large

Սոչիում գործող «Ժողովրդական հիշողություն» կազմակերպությունն իր վրդովմունքն է հայտնում Սոչիի Լազարևսկի շրջանի ռուս ուղղափառ եկեղեցու աբեղա Լազարի գործողությունների կապակցությամբ, ով վիրավորել է հայ ժողովրդին:

Նշվում է, որ աբեղան հարբած վիճակում սեպտեմբերի 16-ին իր ընկերների հետ ծեծել է Գոսսորուչաստոկ ավանի մի բնակչի: Վերջինիս պաշտպանության եկած հայ պատանու հասցեին հնչել են վիրավորանքներ, հայհոյանքներ են տեղացել հայ ժողովրդի հասցեին` վիրավորելով Հայոց ցեսպանության զոհերի հիշատակը:

Աբեղայի գործողություններից տուժած երիտասարդը բողոք է  ներկայացրել ոստիկանություն: Նրա խոսքերն ապացուցող տեսագրությունը նույնպես փոխանցվել է ոստիկանություն, հաղորդում է «Երկրամաս» կայքը: