ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները «խորը ճգնաժամի մեջ են», հաղորդում է TASS-ը:
Պեսկովը նաև ասել է, որ դժվար է ենթադրել, թե ինչքան դեռ կխորանան երկու երկրների հակասությունները:
Նա նաև ընդգծել է, որ, թեև Ռուսաստանը ափսոսում է ստեղծված իրավիճակի համար, սակայն այս ամենի նախաձեռնողը Ռուսաստանը չէ: