Թուրքիայի Առևտրի և մաքսակետերի նախարար Բյուլենտ Թյուֆենկչին Haberturk թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ խոցված ռուսական ինքնաթիռի միջադեպից առաջացած ռուս-թուրքական հակամարտությունը կարող է կարգավորվել 2016 թվականի մարտին:
«Անում ենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի ռուս և թուրք ժողովուրդները կորուստներ չունենան: Կարծում ենք, որ հակամարտությունը երկար չի ձգվի, և փետրվար-մարտին լարվածությունը կփոքրանա, կթուլանա»,- ասել է նա: