տուն Լուրեր Ռուս պարալիմպիականները չեն մասնակցի օլիմպիական խաղերին

Ռուս պարալիմպիականները չեն մասնակցի օլիմպիական խաղերին

70
0

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն ուժի մեջ թողեց Փհենյանում կայանալիք օլիմպիական խաղերից ռուս մարզիկների հեռացման վերաբերյալ որոշումը. հաղորդում է Gazeta.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջնական որոշում կկայացվի 2018-ի հունվարի վերջին:

Նշենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող ռուս մարզիկների ցուցակը կներկայացնի 2018-ի հունվարի 18-ին:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն՝ Թոմաս Բախի նախագահությամբ, որոշում էր կայացրել զրկել Ռուսաստանի հավաքականը 2018-ի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: