Երեկ ռուսական պատվիրակությունը, որը ժամանել էր Մինսկ՝ բանակցությունների, աչքի է ընկել իր բավականին տարօրինակ պահվածքով։
Արդեն տեղեկացրել ենք, որ բանակցությունների ժամանակ լրագրողնրը նկատել են, որ ՌԴ նախագահ Պուտինը ձեռքում պահել է կոտրված գրիչի բեկորներ։
Բացի այդ, Մինսկում բանակցությունների լուսաբանումից հեռացվել են երկու լրագրողներ։ «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող Պավել Զառուբինը հեռացվել է՝ Ուկրաինայի նախագահին «Ինչու են Ձեր ուժերը ռմբակոծում Դոնբասի խաղաղ բնակիչներին» հարցի, իսկ Lifenews կայքի լրագրողին հեռացրել են ուկրաինացի լրագրողների վրա հաչելու համար։