Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ստեղծվել է Ռուսաստանի, Սիրիայի, և Իրանի զինվորականների մասնակցությամբ խումբ, հաղորդում է Fox News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով` այս խումբը գործելու է Իրանի հետ համագործակցելու համար, որն աջակցում է շիա զինյալներին, որոնք իրենց հերթին պայքարում են «Իսլամական պետության» դեմ: Ամերիկյան հետախուզությունում աղբյուրը հայտնել է, որ այս խմբի մեջ կան ռուս պաշտոնյաներ, սակայն ոչ այնքան բարձր պաշտոնների:
Այս պահին հայտնի չէ խմբի աշխատանքում Իրաքի դերակատարությունը: