Ողբերգական մահերի շաբաթը շարունակվում է:
Տամբովի մարզում մահացել է հոկեյիստ Նիկիտա Վորոպաևը, որը հանդես էր գալիս հոկեյի Գիշերային լիգայում: Մարզիկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում սրճարանի այցելուի հետ ծեծկռտուքից հետո։
«Հուլիսի 13-ին հաղորդում է ստացվել, որ ծանր վիճակով մարզային հիվանդանոցի վերականգնողական բաժանմունք է տեղափոխվել 1992թ. ծնված մի երիտասարդ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նա վնասվածքներ է ստացել սրճարանից ոչ հեռու։ Պարզվել է, որ վիճաբանություն է ծագել սրճարանի այցելուի հետ, որը հետագայում վերածվել է ծեծկռտուքի»
Վնասվածքներ ստանալուց հետո, հոկեյիստը տուն է գնացել, որտեղ սկսել է իրեն վատ զգալ և ստիպված դիմել է հիվանդանոց:
Բժշկական հաստատությունից տուն վերադառնալուց հետո, մարզիկը կրկին վատացել է և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ էլ մահացել է»,-«Р-Спорт» մեջբերում է շրջանի ՆԳՆ տեղեկատվության բաժնի պետ Ալեքսեյ Ժդանովին:
Ոստիկանությունը պարզել է, որ Վորոպաևը ծեծկռտուք է սարքել 1998թ.ծնված տեղի բնակչի հետ։ Ծեծկռտուքին կողմնակի իրեր չեն ներգրավվել։