Կրասնոյարսկցի գործարարը գնդակահարել է իր քնած կնոջն ու երեխաներին, ապա ինքնասպան եղել, հաղորդում է NTV-ն:
Ինչպես հաղորդում են օրինապահ մարմինների ներկայացուցիչները` սպանության պատճառը ֆինանսական խնդիրներն են: Անտառային տնտեսությամբ գործարարը 800 հազար ռուբլի պարտք է ունեցել:
Ընտանիքի հարևանները, սակայն, պնդում են, որ գործարարը ֆինանսական խնդիրների պատճառով այսպիսի քայլի չէր գնա:
Հաղորդվում է նաև, որ սպանված կինը հղի էր: