տուն Քաղաքական Միջազգային Ռուս անջատողականները արգելափակում են մեր աշխատանքը․ ԵԱՀԿ

Ռուս անջատողականները արգելափակում են մեր աշխատանքը․ ԵԱՀԿ

59
0

BN-EV954_gerukr_P_20141004123120

ԵԱՀԿ դիտորդները Ուկրաինայի արևելքում ստիպված են աշխատել ռուս անջատողականների կողմից սանձազերծված սահմանափակումների պայմաններում։

ԵԱՀԿ-ն անջատողականներին մեղադրել է իրենց աշխատանքները խոչընդոտելու մեջ։ «Անջատողականները մեզ թույլ չեն տալիս մուտք գործել Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններ։ Դրա փոխարեն, նրանք ԵԱՀԿ դիտորդներին թույլ են տալիս մտնել այն շրջաններ, ուր իրենց է ձեռնտու։ Արդյունքում, մեր գործունեությունը կարող է օգտագործվել քարոզչական նպատակներով», — ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում։

«Մենք, փաստորեն, ստանձնել ենք երկնագույն սաղավարտների գործառույթները՝ չունենալով համապատասխան հանդերձանք», — ասել է նա՝ նշելով, որ այդ շրջաններում տեղի են ունենում կատաղի մարտեր ուկրաինական բանակի և ռուս անջատողականների միջև։