Պենտագոնի ղեկավար Էշթըն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանի հետ քննարկել տեխնիկական անվտանգության հետ կապված հարցեր, բայց ոչ Սիրիայում ռազմական մարտավարության միաձուլումը, հաղորդում է Reuters-ը:
Քարթերի խոսքերով` Ռուսաստանի մարտավարությունը Սիրիայում սխալ է, և ԱՄՆ-ն պատրաստ չէ միավորման շրջանակներում համագործակցության, սակայն պատրաստ է շարունակել օդաչուների տեխնիկական անվտանգության հետ կապված քննարկումները:
«Մենք չենք համաձայնվել Ռուսաստանի հետ համագործակցության գնալ, քանի որ իրենք, ինչպես արդեն ասել ենք, սխալ մարտավարություն են որդեգրել»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն, իր հերթին, մեկնաբանելով ԱՄՆ-ի` Ռուսաստանին «Իսլամական պետության» դիրքերի մասին հետախուզական տվյալներ փոխանցելու առաջարկի մերժումը, պնդել է, որ սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ԻՊ-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում: