Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններն ունեն ռազմավարական բնույթ, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլաթիպովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Դաղստանը Ադրբեջանի համար մշտապես եղել է հարազատ վայր, այդպես կլինի նաև ապագայում: Ադրբեջանի և Դաղստանի միջև հարաբերությունները կարևոր դեր ունեն ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ, որոնք ունեն ռազմավարական բնույթ»,- ասել է Ալիևը: