«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի հարձակվող Ուեյն Ռունին չի պատրաստվում ակումբից հեռանալ։ Այս մասին հայտնում է Sport Express-ը:
Պորտուգալացի մարզչի խոսքով՝ իր և հարձակվողի միջև որևէ խնդիր չկա։
«Գիտեմ, որ Ուեյնը կարող է խաղալ ամենաբարձր մակարդակով։ Չեմ կարող ասել, թե մեկ-երկու կամ երեք տարի հետո ինչ կլինի նրա հետ, բայց նա շատ կարևոր խաղացող է մեզ համար։ Ռունին չի պատրաստվում հեռանալ։ Մենք սիրում ենք նրան, իսկ նա՝ մեզ»,- ասել է Մոուրինյոն: