տուն Լուրեր Ռումինիայում լիարժեք քաղաքական ճգնաժամ է

Ռումինիայում լիարժեք քաղաքական ճգնաժամ է

141
0

rumin prezՌումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը հայտնել է երկրում լիարժեք քաղաքական ճգնաժամի մասին՝ Ռումինիայում սկսված բազմահազար հանրահավաքների համատեքստում, հայտնել է AP-ը։

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա նկատել է, որ շատ ռումինացիներ համարում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։ «Ռումինիային անհրաժեշտ է թափանցիկ կառավարություն, որն աշխատում է կանխատեսելի՝ օրը ցերեկով, այլ ոչ թե գիշերը՝ գաղտնագողի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր Ռումինիայում չեն դադարում բողոքի ակցիաները այն օրինագծի դեմ, որը թույլ է տալիս կոռուպցիայի համար դատապարտվածներին ազատ արձակվել։