Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտային կոռուպցիայի մեջ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: Մասնավորապես` նրան մեղադրում են հարկերը վճարելուց խուսափելու և փողեր լվանալու մեջ:
42-ամյա Պոնտան մի քանի անգամ հերքել է մեղադրանքերը և հայտարարել, որ «դատախազությունը մանիպուլյացիայի է ենթարկում հասրակական կարծիքը»:
Դատախազությունը հայտարարել է, որ ավարտել է հետաքննությունը և գործը հանձնել Ռումինիայի գերագույն դատարան:
Այս կապակցությամբ Պոնտան դեռևս չի մեկնաբանել: