տուն Քաղաքական Միջազգային Ռումինիայի նախագահը մերժել է մուսուլման վարչապետ նշանակելու սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջարկը

Ռումինիայի նախագահը մերժել է մուսուլման վարչապետ նշանակելու սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջարկը

80
0

3456Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը մերժել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջարկը, որը հաղթել է ընտրություններում։

Առաջարկն առնչվել է երկրի վարչապետի պաշտոնում մուսուլմանուհու նշանակելուն։ Յոհաննիսը որևէ հիմնավորում չի ներկայացրել սոցիալ-դեմոկրատներից (PSD) Սևիլ Շայդեհի առաջադրմանը։

Կան ենթադրություններ, որ դրա պատճառը կարող էր լինի սիրիացի ամուսին ունենալը։ Յոհաննիսը հայտարարել է. «Ես վերլուծել եմ բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները և որոշել եմ մերժել այդ առաջարկը։
Ես դիմում եմ կուսակցությանը՝ ընտրություն կատարելու համար հօգուտ այլ մարդու»։ Այժմ դեկտեմբերի 11-ի ընտրություններում հաղթած կուսակցությունը կառաջադրի վարչապետի նոր թեկնածու։