Ռումինիայի վերաքննիչ դատարանը երկրի ամենահարուստ գործարարին՝ Իոն Նիկուլայեին դատապարտել է 2.5 տարվա ազատազրկման 2009 թվականի նախագահական ընտրարշավն անօրինական ֆինանսավորելու համար։ Այս մասին հաղորդում է Radio Romania Actualitati-ն։
Նիկուլայեն, ըստ քննության տվյյալների, մոտ 1 միլիոն եվրո է վճարել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գեորգե Ստանկուին կուսակցության թեկնածու և առաջնորդ Միրչի Ջոանեի քարոչությունն իրականացնելու համար։ Հաղթանակի դեպքում գործարարը տեղեր կստանար կառավարությունում։
Նիկուլայեն տուգանվել է 640 հազար եվրոյով։ Բրեիլա քաղաքի նախկին քաղաքապետ Գեորգե Ստանկուն բանտում կանցկացնի 3 տարի։
Տեղեկացնենք նաև, որ Նիկուլայեի կարողությունը կազմում է 12.5 մլրդ դոլար։