Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ ռուբլու արժեզրկումն ավելի շատ բացասական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա:
«Ռուբլու արժեզրկումը այնքանով բացասական նշանակություն կունենա, որ տրանսֆերտների մեծ մասն, այնուամենայնիվ, ուղարկվում են ռուբլով: Իսկ երբ արժեզրկված ռուբլի է ուղարկվում կամ եթե մարդն այն ժամանակ ուներ 11 000 դրամ 1000 ռուբլի՝ հիմա ունի 10500 դրամ: Այսինքն` ռուբլու գնողունակությունն իջնում է»,- ասում է տնտեսագետը:
Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ` դրականը միայն կլինի այն, որ ռուբլով գնած ու Հայաստան բերված ապրանքները կէժանանան:
«Իսկ ներմուծվող ապրանքը, որը դրսից գնվում է ռուբլով և բերվում է Հայաստան, պետք է որ էժանանա, բայց չի էժանանում, քանի որ էնտեղ ինֆլյացիայի ռիսկեր էլ կան, որ այդ պրոցեսը, կարելի է ասել, կոմպենսացնում է»,- նշում է նա: