Այսօր Մոսկվայի ֆոնդային բորսայում նկատվել է ռուբլու կտրուկ անկում։ Նախորդ շաբաթվա կայունացումից հետո այսօր ռուբլին եվրոյի և դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 9 տոկոսով։
Այսպես, դեկտեմբերի 26-ի գների համաձայն այսօր դոլարը թանկացել է 5 ռուբլով՝ այս պահի դրությամբ կազմելով 59.005 ռուբլի մեկ դոլարի դիմաց։ Եվրոն ռուբլու նկատմամբ արժևորվել է 6 կետով՝ 12։00-ի դրությամբ կազմելով 72 ռուբլի մեկ եվրոյի դիմաց։
Մասնագետները սա պայմանավորում են շուկայում արտարժույթի պակասով, ինչպես նաև նավթի կայուն ցածր գներով։