Այսօր ռուսական ռուբլին կրկին պատմական նիշերի է հասել` արժեզրկվելով դոլարի նկատմամբ մինչև 58 ռուբլի: Դրան նպաստում են ինչպես նավթի գների անկումը, այնպես էլ Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից դրույքների բարձրացման որոշումը:
Ճիշտ է, Ռուսաստանի կենտրոնական բանկի այսօրվա կտրուկ միջամտությունից հետո դոլարն իջել է մինչև 57 ռուբլի սահմանագիծը, այդուհանդերձ արժեզրկման տենդենցը շարունակվում է: Եվրոն այսօր արդեն արժե 71 ռուբլի: