Վերջին 3 ամիսներին ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 14 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հոկտեմբերի 3-ին ՌԴ կենտրոնական բանկը ռուբլին փլուզումից փրկելու համար ծախսել է 38,95 մլրդ ռուբլի կամ մոտ մեկ միլիարդ դոլար:
Այս թիվը հայտնի է դարձել այսօր, քանի որ կենտրոնական բանկը երկու օր ուշացումով է ներկայացնում իր կողմից կատարված գործարքները: Գործակալությունը նշում է, որ ռուբլու անկումը պայմանավորված է համաշխարհային շուկաներում նավթի գնի կտրուկ անկմամբ, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի և պատժամիջոցների հետևանքով ՌԴ-ից արտարժույթի հսկայական արտահոսքի պատճառով: