Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած IDeA բարեգործական հիմնադրամը նախատեսում է Դիլիջանում 17 մլրդ դրամի ներդրում անել: Ներդրումային ծրագիրը ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 11-ի նիստի օրակարգում։
Նախատեսվում է Դիլիջան քաղաքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան առողջարանային կենտրոն, որը պետք է խթան հանդիսանա բժշկական զբոսաշրջության զարգացման համար։ Ռուբեն Վարդանյանը նաև մտադիր է բարեկարգել Դիլիջանի քաղաքային լճի հարակից տարածքը, քաղաքային զբոսայգին ու մարզադաշտը։
Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել 5 տարում։ Ծրագրի ավարտին Դիլիջանում կբացվի շուրջ 400 աշխատատեղ` 500 000 միջին ամսական աշխատավարձով։Իսկ մինչ այդ ժամանակավոր աշխատատեղ կբացվեն շինարարական ծրագրերում։
Ռուբեն Վարդանյանը խոստացել է 1070 ժամանակավոր աշխատատեղ`առնվազն 200 000 դրամ աշխատավարձով:
Աղբյուրը՝ Shantnews.am