տուն Լուրեր Ռուբեն Հայրապետյանը դժգոհ է մեր հավաքականի ցուցաբերած արդյունքից

Ռուբեն Հայրապետյանը դժգոհ է մեր հավաքականի ցուցաբերած արդյունքից

107
0

Ruben-Hayrapetyan1

Այսօր Ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ դժգոհ է մեր հավաքականի ցուցաբերած արդյունքից:

«Բնականաբար, ինձ արդյունքներն են հետաքրքրվում, և ես շատ դժգոհ եմ: Ինձ չի կարող բավարարել, որ հավաքականը 3 խաղում վաստակել է մեկ միավոր»,- ասաց Հայրապետյանն ու շարունակեց.
«Ես ֆեդերացիայի նախագահ եմ և նշանակել եմ մարզիչ: Ես չեմ միջամտում մարզչի աշխատանքին: Բայց կարծիքս հայտնում եմ: Օրինակ, Արտակ Դաշյանին, խորհուրդ եմ տվել, որ ընդհանրապես չհրավիրի, քանի որ նա չի համապատասխանում հավաքականին: Սերբիայի հետ խաղում մեր անհաջողությունի պատճառը Դաշյանի սխալ փոփոխությունն էր»:
Ռուբեն Հայրապետյանն ասաց նաև, որ մեր հավաքականն ունի շանսեր հաջողության հասնելու համար։

«Մենք շանսեր ունենք: Բայց եթե շարունակենք խաղալ այնպես, ինչպես Պորտուգալիայում, ապա շանսեր չենք ունենա: Եթե մենք մտածում ենք միայն նրա մասին, որ մեզ գոլ չխփեն, ապա չենք կարող: Շալանդը փորձառու մարզիչ է, և կարծում եմ` քայլեր կձեռնարկի:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդին վստահելու վերաբերյալ Ռուբեն Հայրապետյանն ասաց.
«Եթե ես չվստահեի, ապա հիմա կհայտարարեի, որ նա հեռացված է: Ինչ վերաբերում է նրա մարտավարությանը և այլն, ապա չի բավարարում»:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց տարվա վերջին պաշտոնական հանդիպումը՝ մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով՝ պարտվելով Պորտուգալիայի ազգային հավաքականին:

 

Լուսանկարը` Ֆոտոլուրի: