տուն Լուրեր Ռուբեն Հախվերդյանը, Հայկ Մարությանն ու Դավիթ Ամալյանը՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին

Ռուբեն Հախվերդյանը, Հայկ Մարությանն ու Դավիթ Ամալյանը՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին

126
0

21

Հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքն այդքան էլ չեն կարևորում մեր մտավորականները,  հայտնիները: Դա պարզ դաձավ նրանց արձագանքից: Araratnews.am-ի հետ զրույցում՝  Ռուբեն Հախվերդյանն ասաց. «Հանրահավաքին կգնամ, բայց արդեն 25 տարի է՝ ոչ մեկից ակնկալիք ու սպասում չունեմ»,- վրդովված ասաց նա և չցանկացավ այլ հարցերի պատասխանել: Երգահան Դավիթ Ամալյանը նշեց՝ վաղուց ոչ մի հանրահավաքի չի մասնակցում ու հարցրեց. «Իսկ ի՞նչ հանրահավաքի մասին է խոսքը»:

Դերասան Հայկ Մարությանն էլ (Կարգին Հայկո) ասաց՝ իր գրաֆիկը պարզ չէ, նկարահանումների է, սակայն եթե Երևանում լինի, կմասնակցի, որպեսզի տեղեկացված լինի՝ ինչ է կատարվում երկրում. «Եթե Երևանում էլ չլինեմ, լրատվականներից կտեղեկանամ գործընթացներին, կկարդամ գոնե տասը լրատվական կայք, որպեսզի մոտավորապես հասկանամ՝ որն է ճիշտը»,-նշեց Հայկոն:

Շողիկ Գալստյան