ՀՀ Կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության, մշակույթի և երիտասարդության հարցերը համակարգող նախարար Արայիկ Հարությունյանը գրում է.
‼️Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները:
❓Նախ՝ ի՞նչ է հանրակրթական չափորոշիչը․
✅Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա և կարողանա անել ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։
Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը` ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները.
✔️հայոց լեզու, գրականություն
✔️հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն)
✔️օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն)
✔️արվեստ (երաժշտություն, կերպարվեստ)
✔️ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ):
➡️Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև.
• վերապատրաստման մոդուլների մշակում
• մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում
• վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում
• սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար