տուն Լուրեր RT-ն կզրկվի ԱՄՆ-ում որպես ԶԼՄ աշխատելու հնարավորությունից. Մարգարիտա Սիմոնյան

RT-ն կզրկվի ԱՄՆ-ում որպես ԶԼՄ աշխատելու հնարավորությունից. Մարգարիտա Սիմոնյան

223
0

ԱՄՆ-ի Կոնգրեսում հավատարմագրումից զրկվելուց հետո ռուսական Russia Today հեռուստաալիքին նոր սահմանափակումներ են սպասում ԱՄՆ-ի իշխանությունների կողմից. TASS-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է տեղեկատվական ռեսուրսի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Նրա խոսքով` օտարերկրյա գործակալի կարգավիճակը բացասական ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի տարածքում հեռուստաալիքի մի շարք գործընկերների հետ հարաբերությունների վրա:

«ԱՄՆ-ի Կոնգրեսում և Սենատում հավատարմագրումից զրկվելը մեզ նաև զրկում է երկրում որպես ԶԼՄ աշխատելու հնարավորությունից: Մենք ի սկզբանե հայտարարեցինք, որ մեր գրանցումը որպես օտարերկրյա գործակալ կհանգեցնի հետագա քայլերում լրացուցիչ սահմանափակումների»,- ասել է Սիմոնյանը:

Նա հավելել է, որ երկարամյա գործընկերները ստիպված դադարեցնում են համագործակցությունը հեռուստաալիքի հետ կամ փոխում են աշխատանքային պայմանները:

Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի՝ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքին, հայտարարելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարբերությունն այն է, որ Ռուսաստանն ամբողջ աշխարհին «ժողովրդավարություն» չի սովորեցնում: