տուն Քաղաքական Միջազգային Royal Dutch Shell-ը պատրաստ է Իրանին վերադարձել մի քանի միլիարդ դոլարի պարտքը

Royal Dutch Shell-ը պատրաստ է Իրանին վերադարձել մի քանի միլիարդ դոլարի պարտքը

153
0

SHELL-movers-kansas-city

Իրանի դեմ պատժամիջոցների սահմանման հետևանքով հանրահայտ Royal Dutch Shell նավթագազային խոշորագույն ընկերությունը չի կարողացել վճարել 2,3 մլրդ դոլարի պարտքը Իրանից գնված նավթի դիմաց: 2013 թվականին Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելել էր Royal Dutch Shell-ին վերադարձնել այդ պարտքը:

Սակայն ընկերության ներկայացուցիչ Նուրեդդին Վեֆաթին ՕՊԵԿ-ի գագաթնաժողովում Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Royal Dutch Shell-ը պատրաստ է ամբոջությամբ վերադարձնել պարտքը: «Մենք կարող ենք հաստատել Իրանի ազգային նավթային ընկերության նկատմամբ ունեցած պարտքը, որն առաջացել է միջազգային պատժամիջոցների սահմանման հետևանքով», — ասել է Վեֆաթին: