Ռուսաստանում առաջին անգամ հայկական ազգային ավանդական «Քոչարի» պարի զանգվածային կատարում է տեղի ունեցել։
Երեկ Ռոստովում մոտ 1500 մարդ՝ երեխաներ, մեծահասակներ, ձեռք ձեռքի են տվել ու պարել Սուրբ Հարություն եկեղեցու բակում։ Պարը տևել է մոտ 30 րոպե։
Մասնակիցների թվում եղել են նաև պրոֆեսիոնալ պարողներ՝ պարախմբերի սաներ, ու մարդիկ, որոնք որևէ կապ չունեն պարի հետ։
Միջոցառմանն աջակցել է Հարավային դաշնային շրջանում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը։
Ակցիան տեղի է ունեցել հաջակցություն պարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու նախաձեռնության։
https://youtu.be/g0mOBaNa6oE
Ամբողջությամբ կարդացեք այստեղ: