Ռուսաստանի «Ռոսնեֆտ» պետական ընկերության ղեկավար Իգոր Սեչինին երկրի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի գործով կանչել են հարցաքննության. այս մասին հաղորդում է Дождь-ը:
Ավելի վաղ քննիչները, ըստ մեղադրանքի՝ նախկին նախարարին Սեչինի կողմից որպես կաշառք տված 2 մլն դոլար գումարը բերել էին դատարանի դահլիճ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ալեքսեյ Ուլյուկաևը դատարանում չի ընդունել մեղքը և հայտարարել էր, որ Անվտանգության դաշնային ծառայությունն իր նկատմամբ կազմակերպել էր կաշառքի սադրանք:
Պաշտոնյայի դեմ քրեական գործը կապված է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության կողմից «Բաշնեֆտ» նավթային ընկերության արժեթղթերի պետական փաթեթի գնման հետ: Ըստ աղբյուրի` տնտեսական զարգացման նախարարությունը, որը գլխավորում էր Ուլյուկաևը, պետք է գնման պայմանագրին դրական գնահատական տար: Պաշտոնյան «Ռոսնեֆտի» ներկայացուցիչներից սպառնալիքների միջոցով կաշառք էր պահանջել և ձերբակալվել 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին: