Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է, որ թիմի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն «արքայական ակումբի» իր խաղընկերներին անակնկալ է մատուցել:
Պորտուգալիայի հավաքականի 29-ամյա ավագը «սերուցքայինների» համար Bvlgari-ի սահմանափակ հավաքածուից ժամացույցներ է պատվիրել:
Ժամացույցները ստեղծված են ի հիշատակ Չեմպիոնների լիգայի՝ մադրիդցիների կողմից նվաճված 10-րդ գավաթի: Դրանց ետնամասում փորագրված է ժամացույցի տիրոջ անունը:
Marca-ի փոխանցմամբ՝ նվերն արժի շուրջ 6800 եվրո: