տուն Սպորտ Ռոնալդուն ու Շեյքը բաժանվել են ֆուտբոլիստի մոր պատճառով

Ռոնալդուն ու Շեյքը բաժանվել են ֆուտբոլիստի մոր պատճառով

73
0

462475857-1024x658

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ռուս մոդել Իրինա Շեյքից բաժանվել է վերջինիս և ֆուտբոլիստի մոր՝ Դոլորես Ավեյրույի հակակրանքի պատճառով:

Նոր տարվա նախօրեին Ռոնալդուն որոշել է մորն անակնկալ անել և մեկնել Մադեյրա կղզի: Իրինան հրաժարվել է, ինչի պատճառով վեճ է սկսվել և Ռոնալդուն ստիպված է եղել Ամանորը դիմավորել միայն իր որդու՝ Կրիշտիանինյուի հետ: Այս մասին հաղորդում է պորտուգալական Correio da Manha-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դոլորես Ավեյրուն կարծում էր, որ Շեյքը իր տղայի համար լավ կին և իր թոռան համար լավ մայր լինել չի կարող:

Ռոնալդուն ու նրա վերջին տարիների կողակիցը չեն շփվել այդ օրվանից ի վեր: Շեյքը ներկա չի գտնվել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը, իսկ ավելի ուշ նրանք կապերը խզել են նաև սոցցանցերում: