տուն Սպորտ Ռոնալդուն պետք է պատժվի մրցավարի հասցեին արած ժեստի համար․ Իսպանիայի լիգայի նախագահ

Ռոնալդուն պետք է պատժվի մրցավարի հասցեին արած ժեստի համար․ Իսպանիայի լիգայի նախագահ

67
0

250320151210278775294_2

Իսպանիայի ֆուտբոլային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Խավյեր Տեբասը կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի՝ մրցավարի հասցեին ուղղված վիրավորական ժեստի կապակցությամբ։

«Կարծում եմ, որ այն պահի համար, երբ Կրիշտիանո Ռոնալդուն ձեռքը դրել էր գոտկատեղից ներքև՝ արգահատանքն արտահայտելու համար, պետք է պատիժ հետևի։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի նման ժեստեր արվեն հանդիսատեսի աչքի առաջ։ Նման ժեստի համար ֆուտբոլում պետք է լինեն հեռացումներ, քանի որ ֆուտբոլիստները պետք է ընդօրինակելի լինեն։

Եթե պատժելու հնարավորություն կա, ուրեմն պետք է պատժել», — ասել է Տեբասը։