Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել ավարտել թիմի այսօրվա մարզումը, որի ընթացքում նա բախվել է դարպասապահ Կիկո Կասիլյայի հետ:
Ռոնալդուն ձախ ազդրի վնասվածք է ստացել։ Արագ բուժզննման ենթարկվելուց հետո պորտուգալացին լքել է խաղադաշտը։ Նախնական տեղեկություններով՝ վնասվածքը լուրջ չէ։
Նշենք, որ մայիսի 28-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» ուժերն է չափելու «Ատլետիկոյի» հետ։