«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, հնարավոր է, ստանա «Ոսկե գնդակը»։ Սակայն նրա խոսքերով՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին լավագույնն է աշխարհում։
«Ամենայն հավանականությամբ՝ կհաղթի Կրիշտիանո Ռոնալդուն։ Չնայած այն բանի, որ նա հաղթել է Իսպանիայի առաջնությունը, նա լավագույնն է այս պահին։ Բացի գերազանց կարիերայից, նա երկար ժամանակ պահպանում է արդյունավետությունը։ Պորտուգալացին բացառիկ քայլեր է արել վերջին երկու տարիներին և հարգանքի է արժանի։
Այդուհանդերձ Մեսսին լավագույնն է մոլորակի վրա։ Նրանց միջև տարբերութոյւններ շատ չկան․ երկուսն էլ բարձր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում և կարող են անցնել մեկը մյուսին ցանկացած պահի», — ասել է Բուֆոնը։ Այս մասին հաղորդում է FIFA-ի պաշտոնական կայքը։