տուն Լուրեր Ռոնալդուն կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղը

Ռոնալդուն կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղը

124
0

160426194623-ronaldo-injured-super-169

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղը, հայտնում է championat.com-ը

Պատճառն այն է, որ 31-ամյա ֆուտբոլիստը խնդիրներ ուներ ազդրի ոսկրի հետ: Ապրիլի 26-ին կայացած ֆիտնես-թեստը «Ոսկե գնդակի» եռակի դափնեկրի մոտ հայտնաբերել է առողջական նոր խնդիրներ, ինչի պատճառով նա հնարավոր է՝ կրկին բաց թողնի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղը:

Eurosport.ru-ի փոխանցմամբ` Ռոնալդուն հայտարարել է, որ եթե «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը լիներ եզրափակիչ խաղ, ապա չնայած վնասվածքին` անպայման մարզադաշտ դուրս կգար: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ- ոքի: