տուն Սպորտ Ռոնալդուն կարիերան կավարտի 38-39 տարեկանում. գործակալ

Ռոնալդուն կարիերան կավարտի 38-39 տարեկանում. գործակալ

79
0

1421952069_extras_noticia_foton_7_1

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել է, որ ֆուտբոլիստը դեռ շուրջ 10 տարի էլ կշարունակի ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել:

«Համոզված եմ, որ Ռոնալդուն դեռ երկար կխաղա: Նա կարիերան կավարտի 38-39 տարեկանում: Ինչպես գիտեք, Կրիշտիանոն պրոֆեսիոնալիզմի իսկական օրինակ է: Նա շատ է հոգ տանում իր առողջության մասին», — իսպանական Marca-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մենդեշը՝ հավելելով, որ գրեթե միանշանակ կարելի է նշել, որ Ռոնալդուն կմնա «արքայական ակումբում»:

Հիշեցնենք, որ 29-ամյա պորտուգալացին Մադրիդ է տեղափոխվել 2009թ.-ին «Մանչեսթեր Յունայթեդից»: Այս ընթացքում նա անցկացրել է 276 հանդիպում՝ դառնալով 288 գոլի հեղինակ: