Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ում շարունակում են անհանգստացնել մկանային խնդիրները, որոշել է դիմել այլ մասնագետների օգնությանը, հայտնում է Championat.com-ը:
Ռոնալդուին հոգնեցրել է ակումբային բժիշկների անզորությունը և նա հետազոտություն է անցել «Ruber» կլինիկայում: Կլինիկայի բժիշկներն ախտորոշել են ազդրի մկանների ճեղքվածք և Ռոնալդուին խորհուրդ են տվել ցողունային բջիջների միջոցով ապաքինման կուրս անցնել, որպեսզի վերականգնվեն վնասված հյուսվածքները:
Պորտուգալացի հարձակվողը հույս ունի, որ նորարարական մեթոդների միջոցով կկարողանա բուժվել վնասվածքից և մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք պատասխան խաղին: Նախորդ հանդիպումը Ռոնալդուն բաց էր թողել. խաղն ավարտվել էր ոչ ոքի: «Ռեալ Մադրիդ»- «Մանչեսթեր Սիթի» երկրորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին, Մադրիդում: