Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է դարի լավագույն ֆուտբոլիստի քվեարկություն։ Այս մասին գրում է Record-ը։
Հարցումն անցկացվում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հարյուրամյակի կապակցությամբ։ Լավագույնների ցուցակում են «Ոսկե գնդակի» դափնեկիրներ Էյսեբիոն (1965), Լուիս Ֆիգուն (2000), Կրիշտիանո Ռոնալդուն (2008, 2013)։
Հանդիսավոր արարողությունը կկայանա հաջորդ տարվա հունվարի 14-ին՝ Էշտորիլում։