տուն Սպորտ Ռոնալդուն հաստատել է Իրինա Շեյքից իր բաժանվելու մասին լուրերը

Ռոնալդուն հաստատել է Իրինա Շեյքից իր բաժանվելու մասին լուրերը

97
0

462475857-1024x658

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հաստատել է ռուս մոդել Իրինա Շեյքից իր բաժանվելու մասին տեղեկությունները: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

«Իրինա Շեյքի հետ 5 տարվա իմ հարաբերություններն ավարտվել են: Մենք համարեցինք, որ դա ավելի լավ կլինի մեր երկուսի համար: Ես Իրինային երջանկություն եմ մաղթում», — նշել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն արդեն հանդիպում է ակումբի հեռուստաալիքի հաղորդավար Լուսիա Վիլալոնի հետ:

Հիշեցնենք, որ մոտ 5 տարվա համատեղ կյանքից հետո Շեյքն ու պորտուգալացին բաժանվել են ենթադրաբար վերջինիս մոր պատճառով