տուն Լուրեր Ռոնալդուն դարձել է «Ռեալի» ավագը

Ռոնալդուն դարձել է «Ռեալի» ավագը

96
0

ռոնալդու

Մադրիդի  «Ռեալի» հարձակվող  Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես դարձել է թիմի թվով չորրորդ ավագը` հաղորդում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:

Այն բանից հետո, երբ նախորդ չորրորդ ավագը` «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան, հեռացավ ակումբից և տեղափոխվեց «Վեսթ Հեմ», նրա տեղը զբաղեցրեց պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն:

Նշենք, որ «Ռեալ Մադրիդի» թիմի հիմնական ավագ է շարունակում մնալ Սերխիո Ռամոսը: Նրան հաջորդում են Մարսելոն և Պեպեն:

Հիշեցնենք, որ իսպանական ֆուտբոլային ավանդույթների համաձայն` թիմի ավագ է նշանակվում այն խաղացողը, ով նրա կազմում ամենաշատ հանդիպումների  է անցկացրել: