Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալ»-ը Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց Ատլետիկո»-յին:
Այս գնդակներով Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում երկու խաղ անընդմեջ՝ հեթ-տրիկ է ձևակերպում:
Ռոնալդուի երկրորդ ռեկորդը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում խփած գոլերի քանակով է (13): Լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ակտիվում կա 11 գոլ` առատաջատար այս մրցաշարի կիսաեզրափակիչներում:
Նշենք, որ Ռոնալդուն մադրիդյան թիմում իր գոլերի քանակը հասցրեց 400-ի և ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: