տուն Սպորտ Ռոնալդուն այս պահին, անկասկած, աշխարհի լավագույն խաղացողն է. Անչելոտի

Ռոնալդուն այս պահին, անկասկած, աշխարհի լավագույն խաղացողն է. Անչելոտի

131
0

cristiano-ronaldo-carlo-ancelotti-357547

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խիստ բարձր է գնահատել թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը: Այս մասին գրում է Diario AS-ը:

«Կրիշտիանուն, անկասկած, աշխարհի լավագույն խաղացողն է այս պահին: Մեր բախտն իրոք բերել է, որ նա հանդես է գալիս «Ռեալի» կազմում:

Ես կարծում եմ, որ տեղեկություններն այն մասին, թե նա ինչ-որ բանից դժգոհ է և ցանկանում է հեռանալ, դատարկաբանություն են: Կրիշտիանուն երջանիկ է «Ռեալում», նա մոտիվացված է ավելի լավ, քան երբեք և, ընդհանրապես, մադրիդիստները բոլորն էլ շատ գոհ են», — նշել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, թե «Մանչեսթեր Յունայթեդը» 29-ամյա պորտուգալացուն ձեռք բերելու համար ստիպված կլինի 140 միլիոն ֆունտ վճարել: